«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2006-05-31 | #100, 2006-06-01 | #101, 2006-06-02


2006 Թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՃԻ 8 ՏՈԿՈՍՈՎ, ԱԴՐԲԵՋԱՆԻՆԸՙ 15

Հայաստանի տնտեսությունը, ՄԱԿ-ի 2006 թ. «Տնտեսական միտումները, ռիսկերն ու հնարավորությունները եվրոպական տնտեսական հանձնաժողովի տարածաշրջանի երկրների համար» զեկույցի հեղինակների կանխատեսմամբ, կաճի 8 տոկոսով: Ադրբեջանը համապատասխանաբար կունենա տնտեսության 15 տոկոս աճ, Վրաստանը եւ Ուկրաինանՙ 6 տոկոս, Ռուսաստանի տնտեսությունը կաճի 5,8 տոկոսով: Միջինասիական հանրապետություններից Ղազախստանը կունենա 8,3 տոկոս աճ, Տաջիկստանըՙ 8, Ուզբեկստանըՙ 7, Ղրղզստանն ու Թուրքմենստանըՙ 5-ական տոկոս: Մոլդովան կարող է գրանցել 6,5 տոկոս տնտեսական աճ:

Համաձայն զեկույցի հեղինակների, 2005 թ. համեմատությամբ հետխորհրդային պետությունների աճի տեմպերը նվազել են: Ընդհանուր գնահատմամբ, համեմատաբար հզոր տնտեսություն ունեցող Ռուսաստանում եւ Ուկրաինայում զարգացումը դանդաղել է:

ՄԱԿ-ի փորձագետները գտնում են, որ ընդհանուր վերցրած այդ տարածաշրջանում տնտեսական ակտիվության մակարդակը 2006 թ.-ին կարող է կազմել 6,3 տոկոս: Ադրբեջանում եւ Ղազախստանում նավթագազային հատվածի զարգացումը կարող է խթանել արտադրության մեջ ընդհանրապես ներդրումների աճը:

Ամեն դեպքում, ՄԱԿ-ի փորձագետների կանխատեսմամբ, հավանական է նախկին խորհրդային երկրներում ինֆլյացիայի մակարդակի բարձրացում:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4