«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2006-05-31 | #100, 2006-06-01 | #101, 2006-06-02


ԿԱՖԵՍՋՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ ԳՆԵԼ Է «ԱՐՄԻՆՅՆ ՌԻՓՈՐԹԸՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԸ

Նյու Յորքում շուրջ 40 տարի լույս տեսնող «Դը Արմինյն Ռիփորթըր» շաբաթաթերթը մայիսի 19-ին գնվել է CS Media Enterprises ՍՊԸ-ի կողմից, որը սեփականությունն է Կաֆեսջյան ընտանիք հիմնադրամի: Հայտնի բարերար եւ գործարար Ջերարդ Լ. Կաֆեսջյանի կողմից հիմնված այս մասնավոր հիմնադրամն արդեն մեծագույն մեդիա ընկերությունն է Հայաստանում: Նրա գործունեության մեջ ընդգրկված «Արմենիա» հեռուստաընկերությունը, Թի Վի 5-ը, Արմնյուզը, Էֆ Էմ 107 ռադիոկայանը, CNN Հայաստանը, ինչպես նաեւ նախկին Հայֆիլմը (CS Films), Armenia Film Studios-ը եւ CS հրատարակչությունը: Գնելով Նյու Յորքի անգլիատառ «Արմինյն Ռիփորթըր» թերթը, Կաֆեսջյան ընտանիքը, այսպիսով, մուտք է գործում նաեւ սփյուռքահայ մամուլի ասպարեզ եւ դառնում է հայ իրականության Մըրդոկը:

Ըստ MS Media Enterprises-ից մեր ստացած հաղորդագրության, թերթի հրատարակիչը մնում է նույնըՙ Սիլվա Պողոսյանը, գործադիր խմբագիր Արիս Սեւակըՙ նույնպես: Թերթի նախկին սեփականատեր եւ գլխավոր խմբագիր Էդի Պողոսյանը լինելու է խմբագրակազմի խորհրդական եւ օժանդակող խմբագիր: Փոխվելու է թերթի արտաքին տեսքը, հրավիրվելու են նոր աշխատակիցներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4