Նարդու Հայաստանի գավաթի հերթական խաղարկությունը բավական մեծ թվով մասնակիցներ էր ներգրավել: Երկար խաղաձեւից պատվավոր մրցանակի համար պայքարի մեջ էին ներգրավվել 32 նարդիստներ, որոնք օլիմպիական մրցակարգով որոշեցին հաղթողին: Բոլորից հաջող հանդես եկավ Արթուր Մուսայելյանը, որը հաղթահարելով նախնական փուլերի արգելքները, մտավ եզրափակիչ: Վճռորոշ մրցախաղում Մուսայելյանը պարտության մատնեց Ավետիս Ռոստոմյանին եւ դարձավ հանրապետության գավաթակիր: Նշենք, որ անցած տարի Արթուր Մուսայելյանը գավաթի խաղարկությունում գրավել էր 2-րդ տեղը:
Կարճ խաղաձեւում գավաթը վիճարկած 62 մասնակիցներից լավագույնն Արմեն Խաչատրյանն էր, որը եզրափակիչում հաղթեց Սիրաժ Ղամբարյանին:
Կարճ մրցաձեւից անցկացվեցին նաեւ թիմային մրցումներ: 12 թիմերի մեջ լավագույն արդյունքի հասավ «Երեւանը», որի կազմում հանդես էին գալիս Անդրանիկ Հարությունյանը, Ավետիս Ռոստոմյանը, Նշան Թորոսյանը:
Առաջիկայում հայ նարդիստները կմասնակցեն միջազգային մի քանի մրցաշարերի, որոնց թվում է Մոնտե Կառլոյում կայանալիք աշխարհի առաջնությունը: