«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2006-05-31 | #100, 2006-06-01 | #101, 2006-06-02


ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄՏԱՎ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼ

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում կայացան երկրորդ փուլի հանդիպումները: Դավիթ Նալբանդյանն իր հերթական հանդիպումն էլ հաջող անցկացրեց: Նրա մրցակիցը ֆրանսիացի Գասկեն էր: Առաջին խաղափուլը շահեց Դավիթը (6-2), երկրորդում զիջեց մրցակցին (3-6): Շատ համառ մրցակցություն ծավալվեց 3-րդ խաղափուլում, որում Դավիթը հաղթեց 7-5 հաշվով: Իսկ ահա չորրորդ խաղափուլում Գասկեին չհաջողվեց գեթ մեկ միավոր վաստակել (0-6):

Երկրորդ փուլ մտավ նաեւ Ռոջեր Ֆեդեռերը` պարտության մատնելով Ֆալային (6-1, 6-4, 6-3): Հաջորդ փուլ են մտել նաեւ Մասուն, Մոնտանյեսը, Դլուխին, Անչիչը, Ֆեռերոն, Գաուդիոն, Սլեյթերը:

Կանանց մրցապայքարում հաղթողի գլխավոր հավակնորդուհիներ Սվետլանա Կուզնեցովան ու Մարիա Շարապովան հաջողությամբ հաղթահարեցին երկրորդ փուլի արգելքը: Կուզնեցովան պարտության մատնեց Սանտանջելոյին, Շարապովան հաղթեց Բենեշովային: Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել նաեւ Կորնետը, Պենետան, Յանկովիչը, Մոլիկը, Վինուս Ուիլյամսը, Շնայդերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4