«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2006-06-01 | #101, 2006-06-02 | #102, 2006-06-03


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՉԵԽԵՐԻՆ ՆՈՒՅՆՊԵՍ ՀԱՂԹԵՑԻՆ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը եւս մեկ վստահ հաղթական քայլ կատարեց Թուրինում ընթացող շախմատային 37-րդ օլիմպիադայի ոսկե մեդալների նվաճման ճանապարհին: 37-րդ տուրում մեր շախմատիստները շարունակեցին գերազանց մրցելույթներըՙ 3,5-1,5 հաշվով պարտության մատնելով Չեխիայի ընտրանուն, որը 26,5 միավորով ընթանում էր մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: Այս անգամ Հայաստանի հավաքականի հաղթանակն ապահովեցին սպիտակ խաղաքարերով խաղացող Լեւոն Արոնյանն ու Կարեն Ասրյանը: Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականն էլ ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը, վաստակելով 32 միավոր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4