«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2006-06-02 | #102, 2006-06-03 | #103, 2006-06-06


ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ «ՍՆՆԴԱՅԻՆ» ԳՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆԸ

Կիրակի օրը Վրաստանի կառավարության նիստում ներկայացրած գյուղատնտեսության նախարարի զեկույցից հետո յուրօրինակ Միխայիլ Սաակաշվիլին իր քննադատությունը հնչեցրել է հայկական ու վրացական գների համեմատականի տեսքովՙ չմոռանալով ընդգծել Հայաստանի ու Վրաստանի բոլոր մեծ ու փոքր տարբերությունները:

Ըստ այդմ, Սաակաշվիլուն զարմացնում է, որ ավելի վատ կլիմայական պայմաններ, ավելի քիչ բարեբեր հող, ավելի փոքր տարածք, ավելի վատ աշխարհագրական դիրք, ավելի քիչ բնակչություն ունեցող Հայաստանում խոզի, հավի, տավարի միսն ավելի էժան է, քան համապատասխան «չափաբաժիններով» ավելի մեծ Վրաստանում:

«Երբ Վրաստանում լիքը խնձոր կա, քանի որ մեզ համար փակել են շուկաները, Հայաստանում խնձորն արժե ավելի էժան, քան Վրաստանում: Եվ էլի շատ բաներ արժեն ավելի էժան, քան Վրաստանում», հայտարարել է Սաակաշվիլին:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4