Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Ուելսը ներկայացնող պատգամավորների մեծամասնությունը ստորագրել է հայերի եւ ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: «Սա պատմական օր է Ուելսի համար: Կասկած չկա, որ Ուելսը ճանաչել է հայերի ցեղասպանությունը եւ ասորիների ցեղասպանությունը: Մենք կշարունակենք բողոքել Մեծ Բրիտանիայի ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ, որը նա վարում է ելնելով Թուրքիայի հետ հարաբերություններում տնտեսական շահերից: Մեր առաջնային խնդիրն է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն օրակարգ մտցնելը: Այս հարցի վրա չպետք է տաբու դրվի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջը բանակցություններում: Մենք պնդում ենք, որ եվրոպական ընտանիք մուտք գործելու համար Թուրքիան պետք է վերադարձնի Հայաստանի հողերը», «Պանարմենիեն.նեթ» ինտերնետային կայքէջի փոխանցմամբ, հայտարարել է Ուելս-Հայաստան միության ներկայացուցիչը: