Նախագծի մասնակից վրացական կողմը թյուրըմբռնումների մասին է բարձրաձայնումՙ Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգծի նախագծման աշխատանքների շրջանակներում: Ըստ «Վրացական երկաթգիծ» ընկերության գլխավոր տնօրեն Իրակլի Ուզուգբայայի, դժգոհությունը Թուրքիայի հանդեպ կապված է նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման հետ:
Թբիլիսիի անհամաձայնությունը հիմնականում կապված է բեռնափոխադրմանն առնչվող կանխատեսումների հետ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: