«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2006-06-03 | #103, 2006-06-06 | #104, 2006-06-07


ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին համալսարանի հայագիտության ամբիոնի կրթական հաստատության եւ քաղաքականության ուսումնասիրման միջազգային խմբակցության կազմակերպությամբ եւ տնտեսագիտության բաժնի աջակցությամբ համալսարանում տեղի է ունեցել «Հայաստան». հարատեւ զարգացման մարտահրավերները» ընդհանուր թեմայով գիտաժողով, որի ընթացքում տնտեսագիտության, հասարակագիտության եւ ֆինանսական քաղաքականության մասնագետներ փորձել են քննարկել Հայաստանում տնտեսության զարգացման եւ աղքատության նվազեցման հարցերի ձեռքբերումներն ու թերությունները:

Բացելով հավաքը պրոֆ. Հովհաննիսյանը նշել է, որ պատմական Հայաստանի քաղաքներին եւ նահանգներին նվիրված 16 գիտաժողովներից հետո հերթը եկել է զբաղվելու ներկա Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած անմիջական մարտահրավերներով:

Գիտաժողովի պատվո հյուրն է եղել ամերիկահայ ճանաչված տնտեսագետ պրոֆ. Արմեն Ալչյանը, որը ծնվել է 1914 թվին Ֆրեզնոյում եւ տնտեսագիտության գծով իր դոկտորականը պաշտպանել 1943-ին Ստանֆորդ համալսարանում: 1946-ից մոտ 50 տարի եղել է Կալիֆոռնիա համալսարանի դասախոսական կազմի անդամ: Հայրը Էրզրումից է գաղթել Մ. Նահանգներ, իսկ մայրը Կալիֆոռնիայում ծնված առաջին հայերից է եղել:

Ալչյանը մանկության տարիների հիշողություններից պատմել է Զորավար Անդրանիկի մասին, որն իրենց տանն է ապրել մի քանի ամիս 1920-ական թվականներին:

Գիտաժողովում ելույթներ են ունեցել նաեւ պրոֆ. Հարոլդ Դեմսեցը, Մայքլ Ինտրիլիգատորը, դոկտ. Էնրիկե Գելբարդը եւ ուրիշներ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4