«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2006-06-03 | #103, 2006-06-06 | #104, 2006-06-07


ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Երեկ խմբագրություն եկավ վաստակաշատ մանկավարժ, Հայրենական պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ, աշխատանքի եւ պատերազմի վետերան, ճերմակազարդ Գուրգեն Բաբայանը եւ խնդրեց, որ «Ազգի» միջոցով իր շնորհակալական ու գնահատանքի խոսքը հաղորդենք Ազգային ժողովի պատգամավոր, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանին: Երկու էջից բաղկացած նամակն ամբողջությամբ չենք կարող զետեղել մեր թերթի էջերում, ուստի որոշեցինք մի փոքր հատվածի անդրադառնալ. «Անցնող 15-16 տարիների ընթացքում, արժեխեղված մեր ժամանակներում սովորական է դարձել ղեկավարների անտարբերությունը... Սակայն, հուրախություն մեզ, դեռ կան սրտացավ ու կարեկից մարդիկ, դրանցից մեկն է գործարար, բարերար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որի մշտական ուշադրության կենտրոնում ենք մենքՙ Հայրենական պատերազմի հաշմանդամ վետերաններս: Նրանից ստացած նվերներն ու ուշադրությունը մեծ արժեք ունեն մեզ համար...»: Բազմաթիվ ջերմ խոսքերը Գուրգեն հայրիկն ավարտել էր Գագիկ Ծառուկյանին ձոնած քառյակով, որտեղ բարերարին համեմատել էր մանուշակի, կոկոն վարդի հետՙ անուշ հոտով, անկրկնելի, աննման...

Մ. ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4