Միլանում անցկացված հրաձգության Գրան պրիի խաղարկությունում Հայաստանը ներկայացնում էր երեւանցի Նորայր Բախտամյանը: Օդամղիչ ատրճանակից 10 մ մրցատարածությունում Նորայրը խոցեց 580 նիշ եւ զբաղեցրեց 6-րդ տեղը: Իսկ ահա 50 մ մրցատարածությունում Բախտամյանը 559 միավորով 16-րդն էր: Մրցաշարում հանդես են եկել 120 հրաձիգներ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ