«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2006-06-06 | #104, 2006-06-07 | #105, 2006-06-08


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը հրամանագիր է ստորագրել այս տարվա դեկտեմբերի 10-ին սահմանադրական հանրաքվե նշանակելու մասին: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ տեղեկացնում է Ղարաբաղի խորհրդարանի փոխխոսնակ Ռուդիկ Հյուսնունցը: Ըստ նրա, հունիսի 15-ին Արկադի Ղուկասյանը պատրաստվում է սահմանադրության նախագիծը հանձնել խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանին, որից հետո արդեն սեպտեմբերին կսկսվեն քննարկումները:

Հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղը սահմանադրություն ունենալու հարցը հանրաքվեով կլուծի նույն օրը, որ օրն այո է ասել անկախության հանրաքվեին, միայն թե դա 15 տարի առաջ էր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4