Երեկ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Հայաստանում Բոսնիա-Հերցեգովինայի նորանշանակ դեսպան Էնվեր Խալիլովիչին (նստավայրըՙ Մոսկվա): ԱԳՆ մամլո ծառայության տեղեկացմամբ, հանդիպմանն Օսկանյանը նշել է, որ Հայաստանի ու Բոսնիա-Հերցեգովինայի հարաբերությունները ձեւավորման փուլում են, եւ կարեւոր է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ստեղծումը: