«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2006-06-06 | #104, 2006-06-07 | #105, 2006-06-08


ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՖԻՑԻՏԸ ԴՐԱԿԱ՞Ն ԳՈՐԾՈՆ

Մամուլում հաճախ է բարձրացվում Հայաստանի Հանրապետության տնտեսությունը արտաքին առեւտրային դրական հաշվեկշռի օգնությամբ կայացնելու խնդիրը: Հենց օրերս հայտնի տնտեսագետներից մեկը ահազանգեց, որ ՀՀ-ում լուրջ անհանգստության տեղիք է տալիս երկրի համախառն ներքին արդյունքի համեմատ արտաքին առեւտրային 17 տոկոսի հասնող դեֆիցիտը, այն դեպքում, երբ, ըստ նրա, ԱՄՆ-ում այդ ցուցանիշի անգամ 5 տոկոսի դեպքում սկսում են ինչ-ինչ քայլեր ձեռնարկել: Ցավոք, շատ հաճախ չի ասվում, թե ինչ է պետք անել, այլ գտնվում է պատասխանի հեշտ ձեւ. հարցը քաղաքականացվում է եւ հասցվում իշխանափոխության արդյունքում լուծելու տրամաբանության: Չվիճարկելով նման մոտեցումը, բայց եւ վստահ լինելով, որ ներկա իշխանությունը պատրաստակամորեն չի զիջի իր տեղը, փորձենք այս հակադրության պայմաններում այլ երկրների որոշ վիճակագրության ծանոթանալ: Սույն աղյուսակը կազմելու համար հիմք է դարձել ԱՄՆ-ում 1868 թվականից լույս տեսնող «Համաշխարհային փաստեր-2006» 1008 էջից բաղկացած տեղեկագիրքը:

Ընթերցողի ուշադրությունն եմ հրավիրում Հունաստանի թվերի վրա: Ներկայացված 2004 թվականի արդյունքներով երկրի արտաքին առեւտրային դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 17 տոկոսը, ճիշտ այնքան, ինչքան Հայաստանում 2005-ին: Բայց արի ու տես, որ Հունաստանում մեզ հատուկ անհանգստությունը չեն ապրում. հույները ոչ թե աշխատանք գտնելու հույսով լքում են իրենց երկիրը, այլ Հունաստանում հայտնված տասնյակ հազարավոր մարդկանց են աշխատանք առաջարկում: Ընդամենը 6 տարի առաջՙ 1998-ին, երկրի ներմուծումը կազմել է 27,7 մլրդ դոլար, արտահանումը` 12,4 մլրդ: Մեզ համար վտանգավոր համարվող ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ արտահանումն ավելացել է հազիվ 20 տոկոսով, եւ երկիրը բարգավաճել է: Այնպես որ գուցե այնքան էլ տեղին չէ ՀՀ-ի կայացումը արտահանման գործոնի հետ կապելը: Աղյուսակից երեւում է, որ մենք Հնդկաստանի 1 բնակչի հաշվով քառապատիկ ավելի արտադրանք ենք արտահանում: Բայց արդյոք մեր տնտեսությունն առավե՞լ է կայացած, քան Հնդկաստանինը: Այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք 1 բնակչի հաշվով 5-ապատիկ ավելի ներմուծում, քան հնդիկները:

Ուշագրավ է Իռլանդիայի վիճակագրությունը. արտահանվում է երկրի համախառն ներքին արդյունքի 80 տոկոսը: Պատկերացնո՞ւմ եք ինչ կկատարվի Հայաստանում նման ցուցանիշի պարագայում. մենք գրեթե կզրկվենք տեղական արտադրանքից: Իռլանդացիներն այս վիճակում չեն հայտնվում, որովհետեւ 104 մլրդ դոլար արտահանումից հետո երկրում 22 մլրդ դոլարի ՀՆԱ է մնում, մեր 4 մլրդ դոլար ողջ ՀՆԱ-ի եւ բնակչության ոչ էական տարբերության արդյունքում: Իռլանդացիները 9 մլն կաթնա-մսատու անասնագլխաքանակ, 13 մլն թռչուն պահելու շնորհիվ լուծել են իրենց պարենային ապահովության խնդիրն ու տրվել այլ ոլորտներում բարգավաճելու տրամադրությանը, իսկ մենք դրսից եկած մոտ 2 մլրդ դոլարով սննդամթերք ենք ներկրում, քանզի իռլանդացիների համեմատ հազիվ 5 տոկոսի ապահովվածություն ունենք:

Ուշագրավ է ԱՄՆ-ի վիճակագրությունը: Այս երկրի առեւտրային արտաքին հաշվեկշիռը բացասական է եղել 1790-1875 թվականներին, այնուհետեւ ամբողջ 100-ամյակ դրական արդյունք է ապահովվել: 1980 թվականից մինչ օրս առեւտրային հաշվեկշիռը բացասական է, կայուն աճող ցուցանիշով. դեֆիցիտը 24 մլրդ դոլարից 2000 թվականին կազմել է 436 մլրդ, 2004-ին` 651 մլրդ դոլար:

Մեզ համար թերեւս ուսանելի լինի արտահանման փորձը համեմատաբար փոքր տարածք ունեցող երկրներում: Ասենք, Բելգիայում, Իռլանդիայում 1 բնակչի հաշվով արտահանումը կազմում է 26 հազար դոլար, մինչդեռ գերհզոր ԱՄՆ-ում ընդամենը 2.800 դոլար է: Այդ ի՞նչ են արտադրում ու աշխարհին առաջադրում այդ երկրները. եթե նայենք Հայաստանի շուկան, մենք նրանցից գրեթե ոչինչ չենք տեսնի: Այնպես որ, սովորեցրեք մեզ, պարոնայք տնտեսագետներ:

Հանրությունը այսօրինակ հարցերի մասնագիտական պատասխանի կարոտն ունի, որը եւ ակնկալում է տնտեսագետներից ու մեր տնտեսության կառավարիչներից:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ԵրկիրըՀՆԱ, մլրդ դոլարՆերմուծում, մլրդ դոլարԱրտահանում, մլրդ դոլարՆերմուծում 1 բն. հաշվով, դոլարԱրտահանում 1 բն. հաշվով, դոլարԱրտաքին առեւտուր- ՀՆԱ հարաբ., մինուս-պլյուս
Արգենտինա4832234550850+3 %
Բելգիա31623525623.50025.600+7%
Իռլանդիա1266010415.00026.000+30%
Էստոնիա197,35,75.7004.400-8%
Հայաստան41,30,850430280-10%
Բրազիլիա1.5006195300420+2%
Կանադա1.0002563158.0009.600+6%
Չինաստան7.300552583425450+2,5%
ԱՄՆ11.8001.5008005.0002.800-6%
Մեծ Բրիտան.1.8004403477.0005.800-5%
Գերմանիա2.4007178939.00011.000+7%
Հնդկաստան3.30090709070-0,7%
Հունաստան22654155.4001.500-17%
Ֆրանսիա1.700419419700070000


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4