«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2006-06-06 | #104, 2006-06-07 | #105, 2006-06-08


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵՑ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահի եւ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հրավերով հունիսի 7-ին ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը մեկնեց Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Միջազգային բանկային XV կոնգրեսին, որի քննարկման հիմնական թեման է «Բազելյան ռեկոմենդացիաներՙ մոտեցումներ եւ իրականացում»:

Կազմակերպիչների առաջարկով Կենտրոնական բանկի նախագահը հանդես կգա «Բանկային վերահսկողությունն անցումային տնտեսությամբ երկրում. բանկային համակարգի զարգացման արգելակ, թե՞ խթանիչ» զեկույցով:

Կոնգրեսի ընթացքում քննարկվելու են «Բանկային վերահսկողության արդյունավետությունՙ նախադրյալներ, չափանիշներ, գնահատականներ», «Բազել II. կապիտալ, ռիսկեր, թափանցիկություն», «Բանկերի եւ բանկային համակարգի կայունությունը. վերջինիս գնահատման մոտեցումները եւ այն պահպանելու միջոցառումները», «Վարկային կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների ներքո» եւ «Ներքին հսկողությունը եւ ներքին աուդիտը բանկում» թեմաները, ինչպես նաեւ բանկերի վերահսկողության ոլորտում Բազել II համաձայնագրի դրույթների կիրառման հետ կապված այլ հարակից հարցեր:

ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4