«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2006-06-06 | #104, 2006-06-07 | #105, 2006-06-08


ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստի եւ երաժշտության մրցույթՙ երկու փուլով

Օրհներգը պետք է լինի հանդիսավոր փառաբանական երգՙ գրված ծրագրային բնույթի բանաստեղծական խոսքերով, որը պետության երաժշտաբանաստեղծական պաշտոնական խորհրդանիշն է:

Օրհներգը կարող է ներկայացվել հետեւյալ տարբերակներով.

- նոր խոսք եւ նոր երաժշտություն,

- հայտնի երաժշտություն եւ նոր խոսք,

- հայտնի խոսք եւ նոր երաժշտություն,

- հայտնի խոսք եւ հայտնի երաժշտություն:

Երաժշտությունը պետք է ներկայացնել նոտաներով (կլավիրՙ ձայնի եւ դաշնամուրի) եւ ձայնագրությունով:

Մրցույթի առաջին փուլի արդյունքները կամփոփվեն օգոստոսի 7-ին:

Առավել ձայներ հավաքած 5 ստեղծագործություններ կանցնեն երկրորդ փուլ:

Երկրորդ փուլ անցած ստեղծագործությունների երաժշտության հեղինակները լրացուցիչ պետք է ներկայացնեն (պարտիտուրՙ քառաձայն խառը երգչախմբի եւ սիմֆոնիկ մեծ նվագախմբի համար):

Մրցույթի երկրորդ փուլի արդյունքների ամփոփման ժամկետի մասին կհայտարարվի լրացուցիչ: Մրցույթի հաղթող հեղինակը հանձնաժողովին պետք է ներկայացնի նաեւ պարտիտուրՙ փողային նվագախմբի համար:

Մրցույթի հաղթողների համար սահմանվում էՙ

օրհներգի տեքստի համար մրցանակՙ 700000 դրամ

օրհներգի երաժշտության համար մրցանակՙ 700000 դրամ:

Առաջին փուլին մասնակցելու համար օրհներգի տեքստը եւ երաժշտությունն անհրաժեշտ է ներկայացնել միասին մինչեւ օգոստոսի 1-ը ներառյալՙ ամեն օր, ժամը 10-17-ը:

Մրցույթի հայտերի պահանջներին չհամապատասխանող, ինչպես նաեւ ժամկետանց հայտերը չեն ընդունվում:

Հայաստանում մինչեւ մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը կարող է հետ վերցնել այնՙ կրկին չներկայացնելու պայմանով:

Մրցույթին մասնակցած հայտերը չեն վերադարձվում:

Մրցույթի մասնակցության նյութերը ներկայացնել ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի քարտուղարություն (Կառավարական 3-րդ տունՙ մուտքը անձնագրերով):

Պարզաբանումների համար զանգահարելՙ 52 93 20:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4