Հոգեգալստյան տոնին Գարեգին Բ վեհափառ հայրապետի օրհնությամբ արքության պատիվ է շնորհվել Մայր աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանին եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանին: Սրբազան հայրերին այս տիտղոսը տրվել է Հայ առաքելական եկեղեցուն նվիրվածության ու տարիների անխոնջ վաստակի համար: