«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2006-06-06 | #104, 2006-06-07 | #105, 2006-06-08


Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՅ ՆՈՐ ԿԻՍԱՆԴՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի օլիմպիական չեմպիոններ, Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Ասրյանը, Արտաշես Մինասյանը եւ Սմբատ Լպուտյանը, ՀՀ կանանց հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը եւ վարպետ Սիրանուշ Անդրեասյանն այսօր Երեւանի Դավթաշեն համայնքի Տիգրան Պետրոսյանի անունը կրող փողոցում բացեցին լեգենդար շախմատիստ, 1963-69 թթ. աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի կիսանդրին: Այս արարողությունը զուգադիպեց Թուրինում Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականի օլիմպիական հաղթանակի հետ: Կիսանդրու հեղինակն ու ճարտարապետը վաստաշատ գործիչ Նորայր Կարգանյանն Է, որը 6 ամիս աշխատել Էր ՀՀ պաշտպանության նախարարության այս պատվավոր պատվերի վրա:

Հանդիսավոր հանրահավաքը բացեց Դավթաշեն համայնքի թաղապետ Սուրիկ Ղուկասյանը: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն իր խոսքում շնորհավորեց բոլորին տոնական առիթով` նշելով, որ այսօր շախմատի Վարպետը 77 տարեկան կլիներ եւ շատ կուրախանար, տեսնելով թե ինչ թռիչք Է ապրել Հայաստանի շախմատը, դառնալով լավագույնը աշխարհում:

ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանի շախմատը, Տիգրան Պետրոսյանի շնորհիվ արտակարգ հաջողությունների հասավ, եւ եթե 33 տարի առաջ, նրա չեմպիոն դառնալուց հետո Հայաստանի ամեն տանը շախմատ Էին խաղում, ապա այսօր նույնը կրկնվում է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4