Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը շարունակում է հաջող մրցելույթները Փարիզում ընթացող թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում: Քառորդ եզրափակիչում նրա մրցակիցը ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոն էր: Առաջին երկու խաղափուլերում Դավիթն առավելության հասավ մրցակցի նկատմամբ միեւնույն 6-3 հաշվով: 3-րդ խաղափուլում Դավիդենկոյին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն չորրորդում Նալբանդյանը կրկին հաղթեց (6-4) եւ շահեց մրցախաղը:
Գլխավոր մրցանակի համար պայքարն է շարունակում նաեւ Ռոջեր Ֆեդեռերը: Նա եւս կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց` պարտության մատնելով Անչիչին (6-4, 6-3, 6-4):
Կանանց մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները: Ռուսաստանցիներ Դինարա Սաֆինայի եւ Սվետլանա Կուզնեցովայի մրցախաղն ավարտվեց վերջինիս հաղթանակով (7-6, 6-0): Կիմ Կլիյստերսը պարտության մատնեց Մարտինա Հինգիսին (7-6, 6-1): Ժյուստին Էնենն ուժեղ գտնվեց Գրենֆելդի հետ մրցախաղում (7-5, 6-2), իսկ Վայդիսովան պայքարից դուրս մղեց Վինուս Ուիլյամսին (6-7, 6-1, 6-3):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ