Այդ մասին, ինչպես հունիսի 14-ի համարում նշում է «Միլիեթը», ահազանգել է Թուրքիայի վարչապետներից հայտնի պետական գործիչ Բյուլենթ Էջեւիթի կինը` Ռահշան Էջեւիթը: Ըստ թուրքական թերթի, նա, հրավիրելով մամուլի ասուլիս Անկարայում, բազմաթիվ այլ հարցերի թվում լրագրողների ուշադրությունը հրավիրել է «Մեծ Իսրայել» նախագծի վրա:
Տիկ Ռահշանը մատնանշել է, որ Հարավարեւելյան Անատոլիայում խրտնեցնող չափերի է հասել հողամասերի վաճառքը օտարերկրացիներին: Այն, ինչ Եվրոպային չի հաջողվել Առաջին համաշխարհային պատերազմից հետո, ներկայումս հաջողվում է դոլարների եւ եվրոների միջոցով: Այնուհետեւ նա շարունակել է. «Անատոլիայի հարավարեւելյան շրջաններն Իսրայելի համար Եհովայի ավետած Միջագետքի հողերն են: (Հրեաները) «Մեծ Իսրայել» նախագծի համապատասխան տարածքներ են գնում այդ շրջաններում, քողարկելով իրենց ազգային ինքնությունը: Հարավարեւելյան Անատոլիան կարող է երկրորդ Պաղեստինը դառնալ»:
Հ. Չ.