«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2006-06-13 | #109, 2006-06-14 | #110, 2006-06-15


ԻՐԱՆԸ ԿԱՍՊԻՑԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԱՀՈՐԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈ՞Ղ

Իրանն Ադրբեջանին Կասպից ծովի ադրբեջանական հատվածի նավթային հանքավայրերի համատեղ շահագործման առաջարկ է արել: «Դեյ.ազ» ադրբեջանական գործակալության հաղորդմամբ, Թեհրանում նման հայտարարություն է արել Իրանի նավթի նախարարության ներկայացուցիչ Մամուդ Հագանին:

Տեղեկատվությունը կարեւոր է նրանով, որ Թեհրանը մինչ այս չէր ճանաչում այդ հանքավայրերը որպես Բաքվի իրավասության ներքո եւ քանի որ Կասպիցի հարավային հատվածում ածխաջրածնի պաշարները կամ բացակայում են, կամ ներկա պահին շահավետ չեն, իրանցի պաշտոնյայի այս հայտարարությունն ավելի շուտ քաղաքական է եւ հիմնավորված է քաղաքականապես քան տնտեսապես:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4