Ժամացույցի ճշգրտությամբ է աշխատում: Բանաձեւը ներկայացվում է Կոնգրեսին, թուրքական կառավարությունը ճնշում է բանեցնում, Սպիտակ տունն ու պետքարտուղարությունը հորդորում են «չնեղացնել մեր դաշնակից-բարեկամներին», Կոնգրեսը տեղի է տալիս եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մնում է «օդից կախված»: Էլփոստով ստացված հակիրճ հաղորդագրությունը տեղեկացնում է, որ այս մաշված սցենարով է գործել դարձյալ Ներկայացուցիչների պալատըՙ անցյալ շաբաթ թույլ չտալով, որ օրակարգ մտնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Օրակարգ մտնելու դեպքում անպայման կանցներ», նշված է հաղորդագրության մեջ, որը նաեւ ընդգծում է, որ միեւնույն «խաղը» ամեն տարի տեղի է ունենում անկախ այն հանգամանքից, թե ո՞վ կամ ո՞ր կուսակցությունն է իշխում Սպիտակ տանը եւ Կոնգրեսում: