Օրերս Ամստերդամումՙ «Կիլիկիա» առագաստանավի վրա տեղի է ունեցել Զորի Բալայանի «Կիլիկիա». ճանապարհ դեպի օվկիանոս» գրքի շնորհանդեսը: Ինչպես տեղեկացնում են կիլիկիացիները, առաջին օրինակները ստացել են գրքի հերոսներըՙ նավաստիները:
Նավապետ Կարեն Բալայանը շնորհանդեսի մասնակիցներին հայկական շուստովյան կոնյակ է հյուրասիրել, որն անձնակազմին նվիրել էր վաստակավոր դերասան Սոս Սարգսյանըՙ ճամփորդության այս փուլի մեկնարկից անմիջապես առաջ եւ խնդրել խմել միայն ճամփորդության ավարտինՙ Ամստերդամ հասնելուց հետո:
Թ. Մ.