«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2006-06-14 | #110, 2006-06-15 | #111, 2006-06-16


ՈՐՈՇ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԿՈՎԿԱՍՑԻՆԵՐԻՆ

Երբ մինչեւ անցյալ դարի 50-ականներն ամերիկյան իրականության մեջ մեծագույն վիրավորանք էր որեւէ զվարճավայրում սեւամորթի տեսնելը, ի հայտ եկավ սեւամորթների մուտքը տարբեր տեղեր արգելելու մոտեցումը: Ըստ «Դեյ.ազ» գործակալության մեջբերման, «Տրուդ» թերթը հավաստում է, թե նման «ստանդարտ» Մոսկվայում կիրառում են կովկասցիների դեմ: Այսինքնՙ Մոսկվայի որոշ ռեստորաններում կովկասցիների մուտքն արգելվում է:

Թերթն օրինակ է բերում Տագանսկի հրապարակի վրա գտնվող «հՑՏռ!ԽՈ» ռեստորանը, որի անվանումը վերծանվում է որպես հՑՏռ ԽՈՉՍՈջպՓ: Այսպես կոչված կովկասյան ազգության ներկայացուցիչներից ոմանց հաստատության պահակները ներս չեն թողել: Նույն ստանդարտով եւ հապավումը վերծանելու մոտեցմամբ է աշխատում գարեջրի սրահ «հՑՏտՍՈ»-ն: Ի դեպ, գարեջրի սրահի դեպքում «Կանգնի՛ր, կովկասցի» հրահանգը զետեղված է նաեւ ճաշացուցակում: Ընդ որում, դեռեւս 2001 թ.-ին մոսկովյան ռեստորաններից մեկն անամոթաբար մուտքի մոտ ցուցանակ էր փակցրել հետեւյալ հայտարարությամբ. «Կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու համար կովկասյան ազգության մարդիկ չեն սպասարկվում»:

Եթե անգամ կովկասցիները չեն կարող օգտվել մոսկովյան ռեստորաններից ու այլ հաստատություններից, այդ դեպքում, թերեւս, Ռուսաստանը պետք է մտահոգվի Հյուսիսային Կովկասի հետագա ճակատագրով: Չէ՞ որ Կովկաս ասվածը միայն հարավկովկասյան երեք հանրապետությունները եւ դրանց ներկայացուցիչները չեն: Կովկասը նաեւ ինքնավարության տարբեր մակարդակներով օժտված ՌԴ սուբյեկտներն են:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4