«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2006-06-14 | #110, 2006-06-15 | #111, 2006-06-16


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՍՐԱՀՙ ՌՈՒԱՆԴԱՅԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Վերջերս Ռուանդայի մայրաքաղաք Քիգալ կատարած այցի ընթացքում Մ. Նահանգների միջազգային զարգացման գործակալության խորհրդական Սյուզաննա Դեն հաճելիորեն զարմացել է, երբ տեղի հուշահամալիրում տեսել է առանձին ցուցասրահ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Նա այդ մասին պատմել է «Արմինյն միրոր սփեքթեյթր» թերթի թղթակից Դաֆնի Աբիլին: Հուշահամալիրը բացվել է 2004 թ.-ին, Ռուանդայի ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ եւ գերազանցապես նվիրված է ցեղասպանության զոհ դարձած 250 հազար ռուանդացիների հիշատակին: Այնուամենայնիվ, հուշահամալիրում ներկայացված է ցեղասպանությունների ողջ պատմությունը, համապատասխան նյութերով: Հուշահամալիրն իրականացել է Քիգալի քաղաքային խորհրդի եւ բրիտանական «Աեգիս թրասթի» համատեղ ջանքերով: Բացումից ի վեր ավելի քան 60 հազար մարդ է այցելել հուշահամալիր: Հիշեցնենք, որ «Աեգիս թրասթն» այս տարվա ապրիլի 24-ին բրիտանական իշխանություններից պահանջել էր ճնշում գործադրել Թուրքիայի կառավարության վրաՙ Հայոց ցեղասպանությունն ուրանալուն վերջ տալու համար:

Մեր հերթին հարց տանքՙ Հայաստանում քանի՞ հոգի են տեղյակ Ռուանդայի ցեղասպանության մասին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4