Ինչպես տեղեկացանք «Կասկադ կապիտալ հոլդինգսից» ստացած մամլո հաղորդագրությունից, հոլդինգի կազմում ընդգրկված «Կասկադ ինշուրանս» ապահովագրական ընկերության վճարված կանոնադրական կապիտալն ավելացավ 500 մլն դրամով (մոտ 1,1 մլն դոլար): Արդյունքում «Կասկադ ինշուրանսը» դարձավ ամենամեծ վճարված կանոնադրական կապիտալ ունեցող ընկերությունը Հայաստանի ապահովագրական շուկայում:
Հիշեցնենք, որ «Կասկադ ինշուրանսի» բաժնետոմսերի 65 տոկոսը պատկանում է «Կասկադ կապիտալ հոլդինգսին», 35 տոկոսըՙ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին: «Կասկադ կապիտալ հոլդինգսն» էլ իր հերթին ամբողջությամբ պատկանում է «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամին:
Ա. Մ.