Աստրախանի «Արեւ» հայկական մշակութային միությունն առաջին անգամ անցկացրել է «Միսս-Արեւ-2006» գեղեցկության մրցույթը: Ըստ «Երկրամաս» թերթի, գեղեցկուհու տիտղոսին հավակնող օրիորդներից պահանջվել են հայոց պատմության ու մշակույթի մասին գիտելիքներ, սրամտություն ու հնարամտություն: Ժյուրիի քվեարկությամբ «Միսս Արեւ-2006» է դարձել Վարդուհի Հակոբյանը: Ընտրվել են նաեւ «Միսս Քնքշանք», «Միսս Հմայք», «Միսս Գրավչություն» անվանակարգերի հաղթողներ:
Ս. Մ.