Կարեւորելով կրթություն ստանալու ՀՀ քաղաքացու իրավունքը, կրթության մատչելիությունն ու ուսանողի պաշտպանվածությունը, փոփոխություններ են առաջարկվել բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության օրենքում: Փոփոխությունների հիմնական նպատակը ուսման վարձի բարձրացման հավանականությունը տրամաբանության մեջ տեղավորելն է, այսինքն ուսումնական հաստատության եւ ուսանողի միջեւ կնքվող պայմանագիրը հրապարակվում է ընդունելության հայտարարության հետ եւ նախապես տրվում դիմորդին: Պայմանագրում պարտադիր ամրագրվում են սովորելու տարիների տեւողությունը եւ տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունում բարձրագույն կրթության յուրաքանչյուր աստիճանի համար նախատեսված ուսման վարձի ընդհանուր չափը:
Ն. Պ.