«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2006-06-14 | #110, 2006-06-15 | #111, 2006-06-16


ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԸ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է

Օհան Դուրյանի երկրպագուներին տեղեկացնենք, որ մաեստրոն գտնվելով «Նաիրի» բժշկական կենտրոնի հոգատար բուժանձնակազմի մշտական հսկողության տակ, ապաքինման նշաններ է ցույց տալիս: Կենտրոնի բուժ. գծով տեղակալ Սիրանուշ Մարտիրոսյանից տեղեկացանք, որ արդեն մի քանի օր մաեստրոն ժամանակ առ ժամանակ ինքնուրույն է շնչում` անջատվել է արհեստական շնչառության սարքը, սակայն դա ժամանակավոր բնույթ է կրում, մինչեւ մաեստրոն լիովին կարողանա ինքնուրույն շնչել: Մաեստրոյի վիճակը մնում է կայուն, իշեմիկ խորացված ինսուլտ ստանալուց հետո: Իսկ երկու օրից արդեն հստակ հնարավոր կլինի նրա առողջական վիճակի մասին մանրամասն տեղեկացնել: Մաղթում ենք մաեստրո Օհան Դուրյանին արագ եւ ամբողջական ապաքինում:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4