Ուկրաինայի վարչապետ Յուրի Եխանուրովը կայցելի Հայաստան: Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի Ուկրաինա այցելության ընթացքում Ուկրաինայի արտգործնախարար Բորիս Տարասյուկը հայտնել է, որ այս տարի կկայանա ոչ միայն Ուկրաինայի վարչապետի այցը Հայաստան, այլեւս գալիք աշնանը նախատեսված է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցն Ուկրաինա: Իսկ 2007 թ.-ին կանցկացվեն հայկական մշակույթի շաբաթներ Ուկրաինայում եւ հակառակը:
Հետաքրքրական է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընդհանուր իրավիճակի ֆոնին Ուկրաինան իր տարածքն է առաջարկել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կազմակերպելու համար: