«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2006-06-16 | #112, 2006-06-17 | #113, 2006-06-20


ՎԵՐԾԱՆՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է, ԲԱՅՑ Ա-320 ԿՈՐԾԱՆՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՉԵՆ ՆՇՎՈՒՄ

Միջպետական ավիացիոն կոմիտեն հունիսի 17-ին ավարտել է Ա-320 օդանավի պարամետրային ինքնագրիչների վերծանման եւ օդանավերի ու վերգետնյա օբյեկտիվ վերահսկման միջոցների համաժամանակեցման աշխատանքները: Ըստ քաղավիացիայի գլխավոր վարչության հաղորդագրության, օդանավի պարամետրային ինքնագրիչը գրանցել է Ա-320-ի ապրիլի 30-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում 8 թռիչքի տեղեկատվությունՙ 26 ժամ 26 րոպե տեւողությամբ, ներառյալ վերջին թռիչքըՙ 1 ժամ 26 րոպե:

Վերջին թռիչքի վերծանման արդյունքներով պարզվել է, որ օդանավն օդում չի ջախջախվել, շարժիչներն աշխատել են մինչեւ ջրի մակերեւույթի հետ բախման պահը, օդանավում եղել է թռիչքի անվտանգ ավարտի համար բավարար վառելիք, վերջին րոպեին թռիչքն իրականացվել է «անձնակազմի անմիջական կառավարման» ռեժիմովՙ անջատված ինքնաղեկասարքով:

Առայժմ չկա որեւէ պաշտոնական եզրակացություն Ա-320 օդանավի վթարի պատճառների առնչությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4