«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2006-06-17 | #113, 2006-06-20 | #114, 2006-06-21


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՄԵԿՆԵՑ ՍՏԱՄԲՈՒԼ

Մեր ընթերցողները տեղյակ են, որ հովվապետական այցով հունիսի 20-27-ը Ամենայն հայոց հայրապետը լինելու է Պոլսում, պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի եւ Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ի հրավերով: Երեկ Ամենայն հայոց հայրապետԸ մեկնեց Ստամբուլ, ուղեկցությամբ պատկառելի շքախմբի, որին մաս են կազմում Ռումինիայի եւ Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Տիրայր արք. Մարտիկյանի, ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանի, Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արք. Տերտերյանի, Գերմանիո թեմի առաջնորդ Գարեգին արք. Բեքչյանի, Մայր աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Եզնիկ արք. Պետրոսյանի, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդում Հայ եկեղեցու ներկայացուցիչ Վիգեն արք. Այքազյանի, Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպս. Խաչատրյանի, Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպս. Նալբանդյանի եւ գավազանակիր Վազգեն աբեղա Նանյանի:

Մայր աթոռից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ յոթնօրյա այցի ընթացքում Վեհափառ հայրապետն այցելելու է հայկական սրբավայրեր, իր օրհնությունն է բաշխելու պոլսահայ հավատավոր հոտին, հանդիպումներ է ունենալու հայ մտավորականության ու երիտասարդության հետ, հունիսի 25-ին պատարագ է մատուցելու Սբ. Աստվածածին եկեղեցում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4