Եթե ամերիկյան ընկերությունները չցանկանան ֆինանսավորել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարության նախագիծը, ապա այդ նախագծում կարող են մասնակցություն եւ ներդրումներ ունենալ նաեւ այլ երկրներ ու կազմակերպություններ. «Եվրոբանկը», Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ այլն: Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, նման հայտարարություն է արել Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Իրակլի Չոգովաձեն:
«Ազգը» տեղեկացրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ֆինանսական հարցերով հանձնաժողովի որոշման մասին, ըստ որի հանձնաժողովն իր մակարդակում արգելում էր ամերիկյան միջոցներով հիշատակված նախագծի ֆինանսավորումը: Հենց այս հայտարարության մեկնաբանության ժամանակ էլ վրաց տնտեսական զարգացման նախարարը նման հայտարարություն է արել:
Նշենք, որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարության նախագծին դեմ են նաեւ եվրոպական կառույցները: