«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2006-06-17 | #113, 2006-06-20 | #114, 2006-06-21


«ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ» ՓՈԽԱՐԻՆՎՈՒՄ Է ԽՈԶԱԲՈՒԾԱՐԱՆՈՎ

Գառնիում գտնվող «Գալակտիկա» ՓԲԸ-ի տարածքում Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանը եւ «Գալակտիկա» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Դոլիեւը խոզաբուծարան են կառուցում: Այս տարածքը հանրությանը հայտնի է Տիեզերական աստղագիտության կենտրոն կամ ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի ինստիտուտ անվամբ: Ներկայիս տնօրեն Գագիկ Դոլիեւը աշխատանքից ազատել է «Գալակտիկա» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Գ. Գուրզադյանին եւ տեղակալներին ու որոշել է ԳԱ ակադեմիայի Տիեզերական աստղագիտության ինստիտուտը փոխարինել խոզաբուծարանով: Տեղի բնակիչների ասելով, այժմ ինստիտուտի տարածք մուտք ունեն միայն երեք հոգի` Գագիկ Դոլիեւը, համայնքապետ Աշոտ Վարդանյանն ու համայնքապետարանի վարորդը, որոնք հետեւում են շինարարության ընթացքին:

Ս. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4