«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2006-06-17 | #113, 2006-06-20 | #114, 2006-06-21


ԿԱՆԳՆԵՑՎԵՑ ՄԵՍՐՈՊ ԱՐՔ. ԱՇՃՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ

Արագածոտնի շրջանի Մուղնի գյուղի Մեսրոպ արք. Աշճյանի դպրոցի բակում նախօրեին տեղի ունեցավ հոգելույս Մեսրոպ արք. Աշճյանի արձանի բացումը, որը կատարեցին սրբազանի հարազատները` Հրայր եւ Լիզա Աշճյանները: Արձանի հեղինակն է Արա Շիրազը: Մինչ արձանի բացումը մատուցվեց սուրբ պատարագ եւ կատարվեց հոգեհանգստի արարողություն, որին ներկա էին Տաթեւ արք. Սարգսյանը եւ Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ Թորգոմ վարդապետը:

Արձանի բացման հանդիսությանը խոսք ասացին գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Մեսրոպ արք. Աշճյան դպրոցի տնօրեն Մուշեղ Գալստյանը, գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանը եւ այլ գիտնականներ ու մտավորականներ:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4