«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2006-06-17 | #113, 2006-06-20 | #114, 2006-06-21


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒՆ

Հունիսի 23-ին Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպանատանը տեղի կունենա «Մենք կարդում, խոսում եւ երգում ենք ռուսերեն» 3-րդ միջբուհական փառատոնի պարգեւների հանձնման արարողությունը` մասնակցությամբ բուհական ռեկտորների, ռուսաց լեզվի ամբիոնների վարիչների, ուսանողներին փառատոնին նախապատրաստող դասախոսների:

ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Պավլովը նրանց կպարգեւատրի Հայաստանում ռուսաց լեզվի պահպանման եւ նրա հեղինակությունը բարձրացնելու` Ռուսաստանի դեսպանատան պատվոգրերով:

Հիշեցնենք, որ մրցույթը տեղի է ունեցել մայիսի 20-ին ռուս-հայկական սլավոնական պետհամալսարանում` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 25 բուհերի ուսանողների միջեւ, այդ թվում նաեւ` օտարերկրյա: Հաղթողներ ճանաչվեցին Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը` «Ասմունք եւ երգ», Գյումրու Մ. Նալբանդյանի անվ. մանկավարժական ինստիտուտը` «Ասմունք» եւ ռուս-հայկական սլավոնական համալսարանը` «Խոսք» անվանակարգերում:

Համալսարանի դասախոս, «Սլավոնական տուն» Հ/Կ-ի համանախագահ եւ փառատոնի նախաձեռնող Նոնա Գուստովայի խոսքերով, ռուս հայրենակիցներին օգնության ծրագրի շրջանակներում ՌԴ կառավարության համագործակցությամբ այս տարի Ռուսաստանի տարբեր բուհեր ոչ մրցութային կարգով սովորելու կուղարկվեն Հայաստանի դպրոցների շրջանավարտներ: Իսկ Հայաստանի ռուսական Հ/Կ-ների անդամների 10-14 տարեկան երեխաներ ՌԴ դեսպանության միջոցներով ամառային արձակուրդները կանցկացնեն Հանքավանում: Այդ ընթացքում Հայաստանի դպրոցների 30 բարձր դասարանցիների հնարավորություն կտրվի այցելել Մոսկվա:

Տ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4