«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2006-06-17 | #113, 2006-06-20 | #114, 2006-06-21


ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑ ԲԺՇԿԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ

1978 թվականից ի վեր աշխարհում անցկացվում են համաշխարհային բժշկական խաղեր սպորտային բոլոր մարզաձեւերով: Հայաստանն առաջին անգամ մասնակցության հրավեր է ստացել: Բժշկական աշխարհն այս տարի որոշել է մասնակցել շախմատային մրցումներին եւ Հայաստանի ներկայացուցիչ հաղթողին որոշելու համար շախմատի ֆեդերացիայի հետ Հայաստանում մրցաշար կազմակերպվեց: Մասնակցեցին մոտ 50 բժիշկներ, որոնցից հաղթեց ինֆեկցիոն հիվանդանոցի կլինիկական օրդինատոր Դմիտրի Հարությունյանը: Հենց նա էլ պիտի ներկայացներ Հայաստանը Իտալիայում կայանալիք շախմատային մրցաշարում: Սակայն ինչպես տեղեկացրեց Հայկական բժշկական ասոցիացիայի հասարակության հետ կապերի հանձնախմբի նախագահ Վաչե Տեր-Մինասյանը, 3 օր առաջ Հայաստանում Իտալիայի դեսպանատունը առանց որեւէ բացատրության մերժել է Դմիտրի Հարությունյանի Իտալիա մեկնելու վիզան:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4