«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2006-06-17 | #113, 2006-06-20 | #114, 2006-06-21


ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԱՏԵԼ Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ

Գլենդեյլի իշխանությունները փորձում են Մ. Նահանգներ վերադարձնել իր ընկերուհուն` Օդետ Ծատուրյանին (24 տարեկան) խեղդամահ արած Արթուր Խանզադյանին (25 տարեկան), որին հայկական իշխանությունները ձերբակալել են անցյալ նոյեմբերին, հաղորդում է «Լոս Անջելես դեյլի նյուս» թերթի մշտական աշխատակից Ալեքս Դոբուզինսկիսը:

Խանզադյանը, ըստ տեղեկության, հանցագործությունը կատարել է անցյալ տարվա սեպտեմբերի 6-ին, ապա մեկնել Լաս Վեգաս եւ իջեւանել հյուրանոցներից մեկում: Սեպտեմբերի 8-ին մեկնել է այնտեղից եւ Ատլանտայի ու Մոսկվայի վրայով հասել Երեւան: Աղջկա դիակը հայտնաբերել են Ազուսայում (Լոս Անջելես, Կալիֆոռնիա), երեք օր հետո, Խանզադյանի 2005 թվի «Աուդի» մեքենայի խցիկում:

Ամերիկյան եւ հայկական իշխանությունները սովորաբար համագործակցել են միմյանց հետ, եւ չնայած ոճրագործներին հանձնելու պայմանագիր կնքված չէ երկու երկրների միջեւ, եղել են առանձին դեպքեր, ըստ հոդվածագրի, որ հանցագործները հանձնվել են ամերիկյան իշխանություններին: «Նման վերաբերմունք ակնկալում ենք նաեւ այս անգամ», ասել է Փասադենայից Ներկայացուցիչների պալատի անդամ դեմոկրատ Ադամ Շիֆը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4