ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունիսի 28-ին քննարկումներ կանցկացնի Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածու Ռիչարդ Հոգլանդի կապակցությամբ: Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, այս լսումները կարող են որոշակի տեղեկություն տրամադրել ոչ միայն Հայոց ցեղասպանության հերքման հարցում ԱՄՆ պետդեպարտամենտի քաղաքականության, այլեւ Ջոն Էվանսի հետկանչման լուրերի կապակցությամբ:
2005 թ. փետրվարի 15-ին Կալիֆոռնիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայումս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորության մասին, հենց ցեղասպանություն բառով էլ որակել էր 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած ողբերգությունը: Ու թեեւ ներկայումս Էվանսին հետ կանչելու գործընթացը ընթացքի մեջ է, մեզանում գոնե շնորհակալության տեսքով որեւէ մոտեցում չի ցուցաբերվում դեռեւս Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան պաշտոնավարող Ջոն Էվանսին:
Ա. Հ.