«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2006-06-21 | #115, 2006-06-22 | #116, 2006-06-23


«ՄԵՆՔ ՉԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ, ՈՐ ԴՈՒՔ ԱՄՆ-ՈՒՄ ԱՍԵՔ ԱՅՆ, ԻՆՉ ԱՍՈՒՄ ԵՔ ՁԵՐ ԵՐԿՐՈՒՄ»

Հունիսի 20-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն այսպես են մերժել Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին, երբ վերջինս դիմել էր ԱՄՆ մուտք գործելու թույլատվություն ստանալու համար: Այս առնչությամբ կուսակցությունը երեկ հայտարարություն էր տարածել, որտեղ իր վրդովմունքն էր արտահայտել կատարվածի առնչությամբ` դեսպանատան մերժումը որակելով քաղաքական բնույթի եւ հավելելով, որ նման մոտեցումը պատիվ չի բերում իրեն գերհզոր երկիր համարող պետության կառավարիչներին:

Հաղորդագրության համաձայն, Արմեն Ավետիսյանը եւ միաբանության ուսանողական եւ երիտասարդական կազմակերպության խորհրդի մեկ անդամ 15-օրյա հրավեր էին ստացել «Հայկական ծագումնաբանական ընկերակցությունից»` հայ համայնքին հանդիպելու, ինչպես նաեւ ազգային գաղափարախոսության եւ պատմության թեմաներով դասախոսություններ կարդալու նպատակով: Նախորդ տարի ԱՄՆ մուտք գործելու թույլտվություն ստացած գործչին այս անգամ մերժել են պատճառաբանելով. «Մենք չենք ցանկանում, որ դուք ԱՄՆ-ում ասեք այն, ինչ ասում եք ձեր երկրում»: Ավետիսյանի մեկնաբանությանը, թե վերջերս ԱՄՆ պետդեպարտամենտը խոսքի ազատ արտահայտվելու իրավունքի զրկում է համարել իր ձերբակալությունը, պատասխանել են. «Այնտեղ ամեն ինչ չէ, որ լավ է ձեւակերպված եղել ձեզ համար»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4