«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2006-06-21 | #115, 2006-06-22 | #116, 2006-06-23


«ԾՈՎԱՀՈՎԻԿ» ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՍՈՉԻԻ «ՀԱՄՇԵՆ» ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹՆ ԷՐ

Շնորհալի պատանիների «Ծովահովիկ» համազգային մրցույթի շրջանակներում Սոչիում անցկացված փառատոնում «Ժողովրդական պար» անվանակարգում Մեծ մրցանակին է արժանացել Լազարեւսկի ավանի (Սոչի) Ազգային մշակույթների կենտրոնի հայկական երաժշտության, երգի-պարի «Համշեն» ժողովրդական համույթը: Փառատոնն անցկացրել է «Ռուսաստանի երեխաներ» մանկապատանեկան ստեղծագործության զարգացման հիմնադրամը:

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը հայտնում է, որ փառատոնին մասնակցել են ՌԴ բազմաթիվ շրջանների կատարողներ եւ ստեղծագործական կոլեկտիվներ: «Համշեն» ժողովրդական համույթը ներկայացրել է «Բերդ» պարը եւ համշենահայերի ժողովրդական պարերի պոպուրի:

Փառատոնի ժյուրիի նախագահ, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Վիտալի Պոստնիկովի խոսքերով, «Համշենը» միակ համույթն է, որը պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացրեց ժողովրդական պարը: Հաղթողի գավաթից բացի, «Համշենին» հատուկ դիպլոմ շնորհվեց ազգային ավանդույթների պահպանման համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4