Բելառուսի ժողճարտարապետության ու կենցաղի պետական թանգարանը եւ Մինսկի «Հայաստան» մշակութային-լուսավորչական ընկերությունը հունիսի 18-ին ներկայացրել են «Բարեւ, Հայաստան» ծրագիրը: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը տեղեկացնում է, որ միջոցառման նպատակն է եղել Բելառուսի բնակչությանը ծանոթացնել հայ ժողովրդի մշակույթին ու կենցաղին, ինչպես նաեւ պահպանել հանրապետությունում ապրող հայերի ավանդույթներն ու սովորությունները:
Տոնական ծրագրի շրջանակներում ելույթ է ունեցել «Էրեբունի» պարային համույթը (ղեկ. Ռուզան Ավանեսյան), անցկացվել է «Երազներ Հայաստանի մասին» թեմատիկ լուսանկարչական ցուցահանդես, հյուրերին մատուցվել են հայկական ճաշատեսակներ:
Պ. Ք.