«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2006-06-22 | #116, 2006-06-23 | #117, 2006-06-24


ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է

Ռումինիայում հայկական եկեղեցու առաջնորդարանը բաց նամակ հղելով երկրի մշակույթի եւ կրոնական հարցերի նախարար Ադրիան Իորգուլեսկուին, պահանջել է եկեղեցուն վերադարձնել Բուխարեստում գտնվող «Աննա Մելիք Հաուս» շինությունը, որտեղ տեղակայված է Թեոդոր Պալադի թանգարանի գլխավոր վարչությունը, հաղորդում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 17-ի համարը:

Ծխական համայնքի պնդումներովՙ այդ շինությունը թագավորական հրամանով 1924 թվից պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն: «Աննա Մելիք Հաուսը», որը 1967-ին բռնագրավվել է պետության կողմից, Բուխարեստի ամենահին շինությունն է (կառուցվել է 1760-ին) եւ դասվում է Ռումինիայի պատմական հուշարձանների թվին: Ըստ նախարարության խոսնակի, պետությունը օրինական ձեւով է տիրացել այդ կառույցին չորս տասնամյակ առաջ:

Հարցը վճռաբեկ դատարանում քննարկման առարկա է դարձել 2000 թվականից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4