Երեկ պարբերականի անձնակազմն ընկերների, թերթի հետ համագործակցող մի շարք կառույցների ներկայացուցիչների, լրագրողների հետ տոնում էր իր հոբելյանը: ՀՀ մարզեր, Արցախ, Ջավախք, Մերձավոր Արեւելքի եւ եվրոպական մի քանի երկրներ առաքվող պարբերականը երիտասարդներին հուզող տարբեր թեմաների է անդրադառնումՙ կրթություն, մշակույթ, ազգային հայրենասիրական դաստիարակություն, մարզային երիտասարդության խնդիրներ:
Հոբելյանականՙ 24-րդ համարում բազմաթիվ շնորհավորանքներ են: Թերթի խմբագրակազմին բարեմաղթանքի խոսքեր են հղել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Ս. Շահսուվարյանը, Եվրոխորհրդի երիտասարդության հարցերով միջազգային փորձագետների խումբը, ԼՂՀ կրթության եւ մշակույթի նախարարությունը, Հայաստանի դիվանագետների կանանց ասոցիացիան, մարզերի երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Երեկ «Երեւան» հյուրանոցում կազմակերպված միջոցառմանը «Նոր հայացքի» խմբագրակազմը համագործակցության համար մի շարք կառույցների շնորհակալագրեր հանձնեց:
Թ. Մ.