«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2006-06-22 | #116, 2006-06-23 | #117, 2006-06-24


ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՍՏԵՓԱՆ ՌՈՍՏՈՄՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԵԿՈՆ

Մոսկվայում` Կոմպոզիտորների տան մեծ դահլիճում անցկացվել է հայ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի 50-ամյակին նվիրված հեղինակային երեկո: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի վկայությամբ, Ռոստոմյանի երաժշտությունը կատարվում եւ ձայնագրվում է ողջ աշխարհում: Նրան երաժշտություն են պատվիրում այնպիսի հանրահայտ կատարողական կոլեկտիվներ, ինչպիսիք են «Լոնդոնյան սիմֆոնիետան» եւ «Մոդեռն» համույթը:

Ռոստոմյանի խոսքերով, իր ստեղծագործական խնդիրներից մեկը Հայաստանի հոգեւոր երաժշտության քրիստոնեական ավանդույթի եւ Արեւմուտքի կոմպոզիցիայի տեխնիկայի շաղկապումն է: Նա իրեն համարում է ոչ այնքան կոմպոզիտոր, որքան տարածիչ, որի խնդիրն է ստույգ նոտագրել ինչ-որ տեղ արդեն գոյություն ունեցող ստեղծագործությունը:

Երեկոյի ընթացքում բրիտանացի հայտնի դիրիժոր Դեւիդ Դեւիսի ղեկավարությամբ Մոսկվայի ժամանակակից երաժշտության համույթը կատարել է Ռոստոմյանի 3-րդ եւ 4-րդ կամերային սիմֆոնիաները, «Հրեշտակների երգեցողությունը» եւ ճապոնացի միջնադարյան բանաստեղծների խոսքերով ստեղծված վոկալ շարքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4