«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2006-06-22 | #116, 2006-06-23 | #117, 2006-06-24


ԴԱԴԱՐԵՑՎԵՑԻՆ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՍԵՆԱՏՈՐԻ

Երեկ ՌԴ Դաշնային խորհուրդը վաղաժամկետ դադարեցրել է Կալմիկիայի Հանրապետությունը ներկայացնող սենատոր Լեւոն Չախմախչյանի լիազորությունները: Կողմ քվեարկել է 136 ներկայացուցիչ, 1 դեմ, 4 ձեռնպահ: Միեւնույն ժամանակ մինչեւ հունիսի 30-ը հետաձգվել է գերագույն դատարանի կողմից ՌԴ գլխավոր դատախազության միջնորդության քննարկումըՙ կապված Չախմախչյանի գործողություններում հանցակազմի առկայության հետ:

Չախմախչյանը, որ նաեւ Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիայի նախագահն է, ձերբակալվել է դեռեւս հունիսի 2-ին Մոսկվայում, չի ներկայանում դատարանՙ առողջական խնդիրների հիմնավորմամբ:

Չախմախչյանը մեղադրվում է խոշոր չափի կաշառակերության մեջ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4