«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2006-06-23 | #117, 2006-06-24 | #118, 2006-06-27


ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՎԵՐԱՆԱՅԵԼ ՋՈՆ ԷՎԱՆՍԻ ՀԵՏԿԱՆՉԸ

ԱՄՆ 4 կոնգրեսականներՙ Հայաստանի աջակցման խմբի առաջնորդները պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին կոչ են արել վերանայել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հետկանչման խնդիրը: Կոնգրեսականներն ընդգծել են, որ չնայած Ջոն Էվանսին հետկանչելու պաշտոնական պատճառը նրա կողմից Հայոց ցեղասպանությունն ընդունելու փաստը չէ, այնուամենայնիվ, բոլոր փաստերը հենց այդ պատճառի օգտին են: Կոչում նաեւ ասված է. «Դիվանագիտական ծառայությունը Հայաստանում շարունակելու թույլտվություն տալով Ջոն Էվանսին, Ամերիկան ուժգին ազդանշան էր ուղղելու Թուրքիայինՙ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության առումով»: Կոնգրեսականները պետքարտուղարին հղած նամակում նաեւ ընդգծել են ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը: «Ռեգնումի» տեղեկացմամբ, նամակը ստորագրել են Ջորջ Ռադանովիչը, Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնը, Ջոյ Նոլլեմբերգը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4