«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2006-06-23 | #117, 2006-06-24 | #118, 2006-06-27


ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությամբ, «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու «Դրմբոն-Մարտակերտ» 4, 865 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման համար շինարարական մրցույթն անցկացվելու է հուլիսի 5-ին: Մրցութային փուլում է Մարտակերտում խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագիրը, որի նախագծի պատվիրատուն ԼՂՀ կառավարությունն է, իսկ նախագծի արժեքըՙ 40 մլն դրամ, հատկացրել է «Հայաստան» հիմնադրամը: Վերջինս մրցույթներ է հայտարարել նաեւ Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մաղավուզ, Մեծ Շեն, Վաղուհաս գյուղերի խմելու ջրի մատակարարման ցանցերի, ինչպես նաեւ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու «Կիչան-Դրմբոն» հատվածի կամրջային անցումի կառուցման աշխատանքների համար: Չլդրան ու Առաջաձոր գյուղերում բնական գազի խողովակաշարի կառուցման ծրագրի նախագիծը պատրաստվել եւ այժմ փորձաքննության փուլում է: Մարտակերտի շրջանային հիվանդանոցի վերակառուցման ուղղությամբ եւս հիմնադրամն իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ: Անցած տարվանից Մատաղիս գյուղում ընթանում են դպրոցի կառուցման աշխատանքները, որոնք ֆինանսավորում է հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը: Դպրոցը նախատեսված է 120 աշակերտի համար: Այժմ մրցույթ է հայտարարվել Կճողուտ գյուղի դպրոցի կառուցման ծրագրի համար: Տորոնտոյի տեղական մարմնի ֆինանսավորմամբ դպրոց է կառուցվելու նաեւ շրջանի Վերին Հորաթաղ գյուղում: Գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում հիմնադրամը պատվիրել է գյուղտեխնիկա, որի առաջին խմբաքանակը Մարտակերտի շրջան կհասնի օգոստոսին:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4