Համառուսաստանյան «Իմ Հայաստան» փառատոն-մրցույթը կայացել է Կիեւում Ուկրաինայի հայերի միության հնգամյակի կապակցությամբ: «Երկրամաս» թերթի տեղեկացմամբ, 275 մասնակիցներն Ուկրաինայի տարբեր շրջաններից էին: 36 մասնակից պարգեւատրվել է փառատոնի դափնեկրի դիպլոմով, 4-ը արժանացել է մեծ մրցանակի: Փառատոնը նախագահել է կինոռեժիսոր Ռոման Բալայանը, ժյուրին նախագահել է երգչուհի Թամարա Ավետիսյանը:
Ն. Պ.