«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2006-06-23 | #117, 2006-06-24 | #118, 2006-06-27


«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ»-ՈՒՄ ՊՈԵԶԻԱՆ ԵՎ ԽՈՍՔԸ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԵՆ

Այս կարծիքին է Նոր Ջուղայի «Արարատ» պարային խմբի գեղարվեստական ղեկավար Ռիմա Սիմոնյանը, ով արդեն երկրորդ տարին է մասնակցում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնին: Իհարկե հայրենիքի հետ շփումը նա համարում է շատ քաղցր եւ գուցե հայաստանաբնակներիս համար ոչ այնքան հասկանալի, բայց ինչ վերաբերում է փառատոնին, ապա «պետք է վատը ասենք, որ պակսի»: «Այս փառատոնը պարի փառատոն է, ասմունքին ու խոսքին արժեք չի տրվում: Այսօր ամբողջ հայրենիքն ու սփյուռքը պարում են, բայց ազգը խոսքով է ապրում, իսկ պոեզիան այստեղ երկրորդ, երրորդ տեղում է», ասաց պարախմբի գեղարվեստական ղեկավարըՙ չժխտելով իհարկե պարի լիցքաթափելու հատկանիշը: Նա զարմացել էր, որ պոեզիայի «շտապ» կազմակերպված երեկվա հավաքում որոշ մարզերից եկած խմբեր անգամ չհասցրին ելույթ ունենալ:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4